ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am