Այսօր Ճապոնիայից ոչ հեռու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Ճապոնիայից դեպի հարավ ընկած տարածքում: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Միյակո կղզուց դեպի հարավ` 30 կմ խորության վրա: Ցունամիի առաջացման վտանգ չկա:
Ինչպես նշում է AFP գործակալությունը, աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ ուժեղ երկրաշարժը տեղի է ունենում հենց Ճապոնիայում:


























