ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգի եւ իրավական ակտերի մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերը։
Համաձայն փաստաթղթերի՝ արտակարգ իրավիճակներում հատուկ միջոցների կիրառման իրավունք այսուհետ վերապահվում է ոչ թե կառավարությանը, այլ Ազգային ժողովին։ Հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող իրավական ակտեր Հայաստանում դեռեւս չկան, իսկ խորհրդային ժամանակներից գործող օրենքները ուժը կորցրած են ճանաչվել դեռւես 2006 թվականից։ Ինչպես նշել է օրինագծերի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իրավական ակտերի բացակայությունն իրեն զգացնել տվեց 2008 թվ. մարտի 1-ի ժամանակ։ Օրինագիծը խորհրդարանում շրջանառության մեջ են դրվել հենց նմանօրինակ իրավիճակներից խուսափելու համար։




























