Այսօր` ապրիլի 29-ին Ազգային ժողովը միաձայն որոշում է կայացրել, ըստ որի, ԱԺ նիստերը պետք է անցկացվեն այլ վայրում:

Նշենք, որ ԱԺ նիստերի ներկայիս դահլիճի վերանորոգման պատճառով նիստերը մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը պետք է անցկացվեն կառավարության մեծ դահլիճում՝ Մելիք-Ադամյան 2 հասցեում։

Նիստերի դահլիճը վերանորոգելու գաղափարի հեղինակը ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն է: նա մտադիր է փոխել ԱԺ նիստերի դահլիճի քառակուսի տեսքը` այն դարձենելով օվալաձեւ, դրանով նմանեցնելով եվրոպական խորհրդարանների դահլիճներին:

Իսկ մինչ գարնանային նստաշրջանի վարտը պատգամավորները իրենց նիստերը կանցկացնեն կառավարության նիստերի դահլիճում, որն, ի դեպ, հագեցած չէ քվեարկության համար հատուկ տեխնիկայով եւ տաբլոյով: Ամենայն հավանականությամբ նրանք ստիպված կլինեն քվեարկել ձեռքով: