Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետման իրավունքով տեղերը կիսով չափ կրճատելու որոշման դեմ բողոքող երիտասարդներին հանդիպել է ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եւ առաջարկել հանդիպել փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, ով էլ պետք է ներկայացներ նման որոշման հիմնավորումները։

Ինչպես NEWS.am-թղթակցին հաղորդեց երթի կազմակերպիչ Դանիել Իոանիսյանը, նրանք հրաժարվել են այդ հանդիպումից եւ շարունակել են իրենց բողոքի երթը դեպի Կառավարության գլխավոր շենք։ Այնտեղ նրանք պահանջել են հանդիպում վարչապետի հետ, սակայն Կառավարության նամակների բաժնի պետն առաջարկել է ուսանողներին իրենց պահանջը ներկայացնել գրավոր տարբերակով, ինչից հետո երթի մասնակցիները ցրվել են։

Դանիել Իոանիսյանը նշել է, որ նրանք պատրաստվում են նաեւ մյուս շաբաթ նմանատիպ ակցիա կազմակերպել, իսկ երկուշաբթի օրվանից նախատեսում են ստորագրահավաք սկսել։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ այս տարի ասպիրատնական 234 տեղերը կրճատվել են հասնելով 112-ի: