«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) «Philatelpia» ՀԿ-ի հետ համագործակցություն է սկսում, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Արմենտել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանից, շնորհիվ «ԱրմենՏել»-ի, «Philatelpia» կազմակերպությունը կիրականացնի ծրագրեր, որոնք թույլ կտան բարձրացնել բնակչության իրազեկությունը հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կցուցաբերվի սոցիալական և հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին:

«Զարգացած երկրներում բարձր տեխնոլոգիաներն օգնում են հազարավոր երեխաների իրենց զգալու հասարակության լիիրավ անդամ, և մենք պատրատ ենք կիրառել այս փորձը նաև մեր երկրում»,- նշել է Ա. Բեղլոյանը: