ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստ է առանց տատանվելու, թեկուզ հենց հիմա իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում` համապատասխան փոփոխություններ մտցնելով Սահմանադրության մեջ: Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստատաալիքով հեռարձակվող «Գիշերային շոու» հաղորդման ժամանակ:
Ըստ «Իտառ Տասս»-ի, հաղորդումը վարող Ջեյ Լինոն նահանգապետին հարցրել է, թե արդյո՞ք նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում, եթե օրենքը դա թույլ տա: «Առանց որեւէ կասկածի»,- պատասխանել է Շվարցենեգերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ կարող են դառնալ միայն այդ երկրի տարածքում ծնվածները, այնինչ Շվարցենեգերը ծնվել է Ավստրիայում:




























