Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 29-ին կայցելի Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։

Ինչպես հայտնել է թերթը, մինչ վերոհիշյալ հանդիպումը՝ հունիսի 26-ին, Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունենալիք «Մեծ ութնյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարցը վերստին դառնալու է քննարկման առարկա։ Թերթի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նույնպես հաջողված թեմա է Ռուսաստանի համար։ ՌԴ նախագահի միջնորդությամբ՝ Մոսկվան արդեն իսկ կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 5 հանդիպում։ Վերջինը կայացել է, հունիսի 4-ին, Սանկտ-Պետերբուրգում։