«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) ավարտել է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվել է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
Հայաստանի 5 մարզերում դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները քննարկել են անչափահասների շարժական անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Կլոր սեղանների քննարկումների արդյունքում 130 համայնքում կազմակերպվել են բաց դասեր` նվիրված շարժական անվտանգությանը: Ավելի քան 3300 աշակերտ ստացել են նախնական գիտելիքներ բջջային կապի էթիկայի վերաբերյալ եւ ծանոթացել բջջային հեռախոսից անվտանգ օգտվելու կանոններին:
«Հանդիսանալով կապի միասնական օպերատոր՝ „ԱրմենՏել“ ընկերությունը ոչ միայն մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, այլ նաեւ գիտակցում է իր դերը բջջային կապից եւ ինտերնետից օգտվող անչափահաս երեխաներին շարժական անվտանգության եւ գրագիտության գիտելիքների փոխանցման գործում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մայիսի կեսերին կկայանա «Անվտանգ բջջային կապ» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը:




























