Ռուսաստանին կարող են արգելել մասնակցել Փարիզում «Եվրոսատորի-2014» սպառազինության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 16- 20: Այս մասին հայտարարել է ցուցահանդեսի գլխավոր տնօրեն, գեներալ Պատրիլ Կոլա դը Ֆրանկը:

Ըստ նրա՝ համապատասխան որոշումը կարող է կայացվել առաջիկա շաբաթների ընթացքում:

«Մենք առայժմ անմիջական հրահանգներ չունենք ԵՄ կողմից ռուսական մասնակցության վերաբերյալ, սակայն առաջիկայում կարող ենք ստանլ դրանք: Մեզ, համենայն դեպս, այդպես են հաղորդել»,-տեղեկացրել է փարիզյան ցուցահանդեսի տնօրենը:

«Եթե Ռուսաստանի մասնակցությունն արգելվի, ապա մեզ համար՝ որպես համաշխարհային ռզամա-տեխնիկական համաժողովի կազմակերպիչների, դա մեծ կորուստ կլինի: Ռուսաստանն արդեն նախապես պատվիրել է մեծ ցուցահարթակ ու ծրագրում էր Փարիզում ներկայացնել մի շարք նորագույն համակարգեր, այդ թվում՝ որպես բնօրինակ: Եթե Ռուսաստանը ներկա չլինի Փարիզում, դա մեզ համար մեծ կորուստ կլինի»,-եզրափակել է Ֆրանկը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: