Ապրիլի 14-ից սեւծովյան ջրերում տեղակայված ֆրանսիական ռազմական եւ օժանդակ նավերի խմբին կմիանա «Dupleix» հակասուզանավային արագընթաց հածանավը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին ֆրանսիական «FS Alize» փրկարար նավը, հատելով հարակից նեղուցները, մտել էր Սեւ ծովի տարածք եւ Բուլղարիայի Վառնա քաղաքում ռազմածովային ուսումնական վարժանքների մասնակցել: Նավն այս պահին էլ ծովի սահմաններում է գտնվում:
Ապրիլի 10-ին Բոսֆորը եւ Դարդանելը հատել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» ռազմանավը եւ Ֆրանսիական «Dupuy de Lome» հետախուզական նավը:




























