Շվեյցարիայի ԶՈւ գլխավոր հրամանատար գեներալ Անդրե Բլատմանը խորհուրդ է տվել Կոնֆեդերացիայի քաղաքացիներին ամեն դեպքում տանը խմելու ջրի, կիսաֆաբրիկատների ու ցախի պահուստ ունենալ:
Բարձրաստիճան զինվորականի կարծիքով՝ դա հարկավոր է՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, որից կարող է տուժել անգամ ավանդաբար իրեն չեզոք է պահում:
«Արդեն երկու-երեք տարի է ես հատկապես ուշադիր եմ նոր սպառնալիքների նկատմամբ»,-ասել է նա գերմանական Schweiz am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
«Մեր հասարակությունը շատ խոցելի է ու պատրաստ չէ նոր ռիսկերի»,-ասել է գլխավոր հրամանատարը: Ըստ նրա՝ նման սպառնալիքներից են կիբերհարձակումներն ու էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները:
«Ամենօրյ կարիքների համար մարդուն հարկավոր է առնվազն ութ լիտր ջուր՝ խմելու, կերակուր պատրաստելու, լվանալու: Մի ակնթարթ պատկերացրեք, թե մի քանի հոգուց բաղկացած ընտանիքին մի քանի օր շարունակ որքան ջուր հարկավոր կլինի»,-ասում է նա:
Հարցազրոյցի ընթացքում նա պատմել է, որ տանը որպես պահուստ ունի մոտ 300լ չգազավորված ջուր, բացի յադ խմելու ջրով լի ցիստեռն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նույնը վերաբերում է նաեւ սննդամթերքին, վառելափայտին:




























