Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում որոշում է ընդունվել երկրում ընդամենը զինված ուժերի ներգրավմամբ լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, քանի որ արտակարգ դրության ռեժիմը Ուկրաինայի ողջ տարածքում նախընտրական քարոզարշավի դադար պետք է ենթադրեր: Այս մասին հայտարարել է խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորիա Սյումարը:

«Ինչու՞ զինված ուժերի ներգրավմամբ հակաահաբեկչական գործողություններ, բայց ոչ` արտակարգ դրություն: Քանի որ արտակարգ դրության ռեժիմը կրող ողջ տարածքում ընթացող նախընտրական քարոզարշավը պետք է դադարեցվեր, ինչը կարող էր կասկածներ հարուցել` ընտրությունների օրինականության մասով: Եվ ոչ մի առավելություն չէինք ունենա, ավելին` հարկավոր կլիներ պարետային ժամ ապահովել, մինչ ոստիկանական ուժերն այլ նպատակներով են ներգրավված»,-գրել է նա ֆեյսբուքի իր էջում, հաղորրդում է ՈՒՆՆ գործակալությունը:

Բացի այդ, ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալի խոսքերով, զինված ուժեր ներգրավելու որոշում է կայացվել, քանի որ «ամեն ինչ ակնհայտ է. խոսքը անկայունություն ստեղծելու նպատակով անջատողական գործընթացը «ակտիվացնողի, կազմակերպչի եւ համակարգողի» դերն իր վրա վերցրած Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիային է վերաբերում»:

«Բանակը բնակչության դեմ չի կիրառվում, բայց այն պետք է ներգրավվի արտաքին ագրեսայի եւ ահակաբեկչության ակնհայտ դրսեւորման դեպքերում, ինչի հետ էլ հենց գործ ունենք»,-ընդգծել է Սյումարը:

Հիշենքնենք, որ ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում որոշվել էր երկրում զինված ուժերի ներգրավմամբ լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել: Ավելի վաղ հակաահաբեկչական գործողություն էր իրականացվել Սլավյանկս քաղաքում: