Ապրիլի 13-ին, ժամը 02.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1960 թ. ծնված Լուսիկ Գ.-ն եւ 2004 թ. ծնված Լուսինե Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք տանը, անհայտ պայմաններում, թունավորվել են տանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: