Արզնի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում այսօր` ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով մի քանի ժամ առաջ «Արզնի» թռչնաֆաբրիկայի պահակն ու մի անասնապահ այդ տարածքում վիճաբանել են, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդին, ով տեղում մահացել է:
Պահակը 28 տարեկան է, իսկ նրան դանակահարողը` 52-ամյա Միշա Սարգսյանն է: NEWS.am-ին հաջողվեց ճշտել, որ Միշա Սարգսյանն արդեն բերման է ենթարկվել ոստիկանություն:




























