ԱՄՆ-ն քննարում է Ուկրաինային զենք մատակարարելու հարցը: Այդ մասին Բեռլինում ապրիլի 14-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի օգնական Թոմաս Շենոնը, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կկարողանա զենք ուղարկել ուկրաինական անվտանգության ուժերին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է. «Բնականաբար, մենք դա դիտարկում ենք որպես հնարավոր տարբերակ: Սակայն այս պահին չեմ կարող կանխատեսել՝ կանենք, թե ոչ:
Թոմաս Շենոնի խոսքով՝ իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում ուկրաինական մի շարք քաղաքներում, հիշեցնում են Ղրիմի իրադարձությունները: «Մեր կարծիքով՝ Ռուսաստանի մասնակցությունն այս ամենում միանգամայն ակնհայտ է, եւ մենք այդ գործողությունները համարում ենք ապակայունացնող ու վտանգավոր»,- հավելել է նա:




























