Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունները՝ ուժի կիրառումն ու արյունահեղությունը բացառելու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան իր գործընկեր Բարաք Օբամային հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է «USA Today»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել զրույցը, հավելում է թերթը:
ԱՄՆ-ի անհանգստությանն ի պատասխան, կապված Ռուսաստանի միջամտության հետ Ուկրաինայի ներքին գործերին, Պուտինը հայտարարել է, որ նման շահարկումները հիմնված են ոչ ստույգ տեղեկությունների վրա:
«Ռուսական կողմն ընդգծել էր, որ Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Սլավյանսկում եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի մյուս քաղաքներում բողոքի ցույցերը Կիեւի ղեկավարության կողմից ցանկության եւ հնարավորության բացակայության հետեւանքն է հաշվի առնել ռուսական եւ ռուսալեզու բնակչության շահերը»,- հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես վերջերս հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, Օբաման մի շարք հանդիպումներ է անցկացրել Պուտինի հետ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, որոնց ընթացքում «հասկացրել է եւ ԱՄՆ-ի ընդգծված անհամաձայնությունն Ուկրաինայի տարածքայի ամբողջականության խախտման հետ, եւ հավատն առ այն, որ Ռուսաստանը հնարավորություն ունի լարվածությունը մեղմելու եղանակն ընտրել»:




























