Ապրիլի 15-ին Ուկրաինայի Ազգային գվարդիայի պահեստային գումարտակը մարտական հերթապահության է անցնում  «Իզյում Սլավյանսկ» շրջանում, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: Գումարտակի կազմում կա 350 պահեստազորի մարտիկ:

Ապրիլի 13-ին` առավոյան 9.00-ին, գումարտակում հավաք էր հայտարարվել, մարտիկներն սկսել էին ժամանել հավաքակայաններ, որտեղ  հրահանգավորման էին ենթարկվել եւ ստացել համազգեստ ու զենք: 

«Գումարտակի հիմնական խնդիրն է դադարեցնել ահաբեկչական երեւույթները, տեղայնացնել անջատողականության օջախները եւ վերահսկել իրավիճակը շրջանում», - նախօրեին պարզաբանել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Նիկոլայ Վելիչկովիչը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակաահաբեկչական հատուկ գործողություն են հյատարարել` երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով: Հատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկին, Լուգանսկին եւ Խարկովին: