Երեւանի Աճառյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտ, ապրիլի 12-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ X 5» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























