53-ամյա Վահագն Գ.-ն, ապրիլի 13-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԴՇԿ» տիպի 12,7 մմ տրամաչափի 1 եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 74 փամփուշտ եւ ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:




























