Այսօր` մայիսի 1-ին , լրանում է «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնության 2 ամյակը: Այս կապակցությամբ շնորհավարական ուղերձ է հղել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը:
«Մենք շնորհավորում ենք մեր ընկերներին այս կապակցությամբ: „Հատուկ Գունդ“ երիտասարդական նախաձեռնությունը ստեղծվեց համաժողովրդական պայքարի ամենածանր ժամանակահատվածում, ինչը վկայում է այս երիտասարդների անսահման ուժի, անվախ կեցվածքի և իրենց հայրենիքի համար պայքարելու անսպառ եռանդի մասին:
Վստահ ենք, որ Ձեր պայքարն անկոտրում է և շարունակվելու է նույն ջանասիրությամբ, որորվհետև Դուք հատուկ եք և Դուք գունդ եք»:
Հիշեցնենք, որ «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնությունը ստեղծվել է 2008 մարտի 1-ից հետո, երբ երիտասարդների մի խումբ ինքնակազմակերպվելով ընդվզեցին ռեժիմի դեմ: Հետագայում նրանք պայքարի բազմաթիվ միջոցներ կիրառեցին՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ:




























