Երեւանի Նորք-Մարաշ 5-րդ եւ 8-րդ փողոցների խաչմերուկում, ապրիլի 14-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «BYD» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: