Երեւանի Բագրատունյաց եւ Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում, ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին, իրար են բախվել «Դամաս Դեու» եւ «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դամաս Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























