Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 18 տան դիմաց, ապրիլի 14-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին եւ էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: