Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր ապրիլի 15-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Ռայկոմի» մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել՝ 16.53-ին:
Այրվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա:



























