Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում շարունակում են հրադադարի խախտման դեպքեր գրանցվել։
Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 2010 թվականի եռամսյակում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 1088 անգամ՝ Ղարաբաղի ուղղությամբ կրակելով ավելի քան 7500 փամփուշտ։ Կրակոցները շատ են եղել հատկապես մարտին՝ հրադադարի խախտման 454 դեպք՝ 2872 կրակոցներով։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԼՂՀ պաշտպանական բանկի ստորաբաժանումները համարժեք քայլեր են ձեռնարկել։




























