2014 թվականի ապրիլի 15-ին Արդշինինվեստբանկը հրապարակեց եռամսյակային գործունեության արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետեւյալն է.

2014 թվականի առաջին եռամսյակի Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:
2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է ավելի քան 2000 հաճախորդով եւ կազմել է շուրջ 223.000 հաճախորդ:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ` http://www.ashib.am/reports.php?lang_id=3&inc=0 :
Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում:



























