Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակչուհի, 1971 թ. ծնված Արմենուհի Ա.-ն իր տունը տրամադրում է մարմնավաճառ կանանց` պոռնկությամբ զբաղվելու համար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը, ժամը 13.15-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմենուհի Ա.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նա 2009-2010 թթ. ընթացքում իր տունը պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ` 1973 թ. ծնված Օվսաննա Ե.-ին, 1969 թ. ծնված Գայանե Դ.-ին և 1980 թ. ծնված Տաթևիկ Կ.-ին:

Կատարվում է նախաքննություն: