Պետությունը պետք է աջակցի այն գործարարներին, որոնք օրենքի տառին համապատասխան են աշխատում, եւ պետք է նրանց համար ոչ մի խոչընդոտ չստեղծի: Այս մասին Գործադիրի ապրիլի 17-ի նիստում հայտարարել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ վարչապետի` առաջիկայում կառավարությունը լավ ծրագրեր կներկայացնի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, եւ բարենպաստ հարկային դաշտ կձեւավորվի:  «Կառավարությունն սկսում է նոր գործընթաց այդ բնագավառում: Մենք կլինենք ցանկացած ներդրողի կողքին: Կառավարության անձնակազմը հաստատվելուց հետո` կքննարկենք մանրամասները: Պետությունը պետք է աջակցի գործարարներին: Սա իմ սկզբունքն է», - վստահեցրել է Հովիկ Աբրահամյանը: