Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում, ապրիլի 16-ին, ժամը 15.30-ին, իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս, «Օպել» եւ «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոբուսի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: