Իրանը ծրագրում է ուղեւորատար նքնաթիռների արտադրություն սկսել, որոնք նախատեսված են միջինը 100-150 մարդ տեղափոխելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, լրագրողներին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

Նա տեղեկացրել է, որ նախագիծը պատրաստ է, եւ շուտով սկսվելու է դրա իրականացումը:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ, որ ԻԻՀ-ում արտադրվել է «Թուֆան» նոր կործանիչ տասը ուղղաթիռներ: Նրա խոսքով, նոր ուղղաթիռների մոդելները թույլ են տալիս դրանք սպառազինել ժամանակակից հրթիռներով: