Ռադիոհեռարձակման, ռադիոկապի եւ հեռուստատեսության կոնցեռնի աշխատակիցները, Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ, Կրամատորսկում անջատել են  ռուսական ալիքների հեռարձակումը, որը սկսվել էր ռուսաստանցի զինվորականների կողմից ռադիոհեռուստատեսայն կայանը գրավելուց հետո, հայտնում է կոնցեռնի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ЛІГАБізнесІнформ-ը:

«Կոնցեռնի աշխատակիցները ՈՒԱԾ-ի հետ համատեղ անջատել են ռուսական ալիքների հեռարձակումը Կրամատորսկում: Դրանից հետո անհայտ զինված անձինք լքել են գրավված շենքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կոնցեռնում նաեւ նշել են, որ ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի կողմից Կրամատորսկ քաղաքի տեխնիկական անձնակազմին ստուգելուց հետո միջոցներ կձեռնարկվեն ուկրաինական հեռուստաալիքների հեռարձակումը շտապ միացնելու  եւ հասցված վնասը վերլուծելու ուղղությամբ: