Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 21-ին, ժ. 10:00-ին, ժամանակավոր ցուցադրություն կբացվի` Առաջին շխարհամարտի եւ Հայոց ցեղասպանության թեմայով, ապրիլի 18-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Նա նաեւ հայտնել է, որ 10:30-ին աշխատանքը կսկսի Հայաստանում առաջին միջազգային գիտական կոնֆերանսը` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին : Ըստ Հայկ Դեմոյանի` միջազգային գիտական կոնֆերանսին կմասնակցեն նաեւ արտասահմանցի հյուրեր:




























