Թուրքիայում բնակվող հրեաները նախօրեին մասնակցել են Թուրքիայի գլխավոր րաբբիի ընտրություններին: Ընտրությունների արդյունքում Թուրքիայի գլխավոր րաբբիի պաշտոնում վերընտրվել է րաբբի Իցհակ Հալեւան, որը հավաքել է 4600 ընտրողների 91,5 տոկոսի ձայները: Նշվում է, որ քվեատուփերը դրվել են Թուրքիայի 19 սինագոգներում, որոնցից 8-ը գտնվում են Ստամբուլում:
Ընտրություններին ներկայացված էին Իցհակ Հալեւայի, որը գլխավոր րաբբիի պարտականություններն է կատարում արդեն 12 տարի, եւ րաբբի Իլհան Էլի Լեւիի թեկնածությունները:




























