Մայիսի 2-ին, ժամը 17.50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի «Մագիլի քարանձավ» կոչվող տարածքում ժայռից մարդ է ընկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ շտապօգնության մեկ բրիգադ: Տեղում պարզվել է, որ Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Հայկ Հարությունյանը փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ:
Տուժածը, փրկարարների օգնությամբ, պատգարակով դուրս է բերվել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:




























