«Վալլեքս» խմբի ընկերությունները անցած հանգստյան օրերին ծառատունկ են կազմակերպել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շուրջ 3000 քմ տարածքում մասնագիտական վերահսկողության ներքո տնկվել է ավելի քան 800 տնկի:

Կազմակերպվել է նաև ճանաչողական այցելություն հանքավայրի տարածքում «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով կատարվող պեղումների շնորհիվ հայտնաբերված պատմամշակութային հուշարձաններ, որից հետո Թեղուտի մշակույթի տանը կազմակերպվել է քննարկում:

Նշենք, որ «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել գումարային 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնակին), ընդ որում, այդ աշխատանքները ներառում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տարածքները անտառի կատեգորիա տեղափոխելու համար նախադրյալների լիարժեք ապահովման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից արդեն իրականացվել են անտառապատման աշխատանքներ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 108 հա գումարային մակերեսով տարածքներում: