Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

ԱԱԽ մամուլի ծագայությունից հայտնում են, որ նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը:

Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: