Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոգեպես աննորմալ է։ Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կախա Կուկավան։ Ինչպես գրում է վրացական «Մթելի Քվիրա» թերթը, Կուկավան իր հայտարարությունը բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ում գտնվելու 22 օրերին Վրաստանի նախագահը որեւէ լուրջ հանդիպում չի անցկացրել, այլ միայն տարբեր համալսարաններում դասախոսություններ է կարդացել։ «Սահակաշվիլին անգործունակ է. նրան տանել չի կարողանում եւ չի ցանկանում տեսնել նույնիսկ ԱՄՆ նախագահը»,- նշում է վրացի պահպանողականը։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























