«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ Վանիկ Թանգամյանին։ «Ժողովուրդ»-ը գնդապետից փորձեց պարզել՝ արդյոք կենսաթոշակի անցնելն է եղել պատճառը, թե այլ տարաձայնություններ են եղել։ «Իմ եւ իմ նախարարի միջեւ տարաձայնությունը բացառված է։ Ապրիլի 10-ին լրացավ իմ 60 տարեկանը եւ, ըստ օրենքի, պետք է աշխատեմ մինչեւ 60 տարեկան։ Դե հիմա էլ կհանգստանամ, մինչեւ տեսնեմ՝ ինչ եմ անելու»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























