Օդեսայում ուղղափառ ակտիվիստները  հայտարարել են «Նովոռոսիայի ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին, որը կղեկավարի ուղղափառ քաղաքացիների միության նախագահ Վալերի Կաուրովը, ով այժմ Մոսկվայում է թաքնվում։

Այս որոշման մասին նա հայտարարել է LifeNews հեռուստաալիքի եթերում՝ պատմելով, որ նոր միավորումը հաստատել են Զատկի օրը Կուլիկովի դաշտում անցկացված քվեարկությամբ։ Կաուրովի խոսքով՝ «Օդեսայի Նովոռոսիայի հանրապետությունը» հայտարարել է Դոնեցկի, Խարկովի, Լուգանսկի եւ Կարպատառուսական հանրապետությունները ճանաչելու մասին»։

Հայտնի է, որ հանրապետության ձեւավորումը հաստատվել էր Կուլիկովի  դաշտում քվեարկության միջոցով` Զատիկից հետո, Skype-ով: Դա կապված էր այն բանի հետ, որ Կաուրովը Մոսկվայում էր` «Կիեւի իշխանությունների ճնշման պատճառով»:

Skype-կոնֆերանսի ընթացքում Ուղղափառ քաղաքացիների միության ղեկավարը հայտարարել էր, որ «Նովոռոսիան» ապագա չունի Ուկրաինայի հետ: Նա նաեւ նշել էր, որ կատարվածը Զատկի ժամանակ Սլավյանսկում հաշտությունը խախտելու եւ Օդեսայում Հաղթանակի օրվա տոնակատարությունը չեղյալ հայտարարելու պատասխանն է: