Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» մինչեւ հինգշաբթի նիստ է գումարել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մինչեւ հինգշաբթի նիստ են գումարելու: Այս պահին օրն է քննարկվում»,- ասաց նա:

Հարցին՝ քառյակը երբ է պատրաստվում արտահերթ նիստ հրավիրել կուտակայինի վերաբերյալ, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այդ հարցն էլ կքննարկվի առաջիկա նիստում:

Նշենք, որ խորհրդարանական վեց ուժերն այսօր, ժամը 12:00-ին կառավարությունում հանդիպելու են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը: