Միացյալ Նահանգների իշխանությունները Աֆղանստանում ռազմական ներկայութան թվաքանակը առավելագույնը 10 հազար զինվոր դարձնելու հնարավորություններն են քննարկում:
Reuters-ի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ունեցած աղբյուրներից ստացված տեղեկություններով, Պենտագոնը, Սպիտակ տունը եւ Պետքարտուղարությունը ռազմական ներկայության` նույնիսկ մինչեւ 5 հազար զինվոր կրճատման հնարավորությունն են քննարկում: Նման փոքրաքանակ ներկայությամբ զինվորականները ահաբեկչության դեմ պայքարով եւ աֆղանական ուժայիններին օգնության ցուցադրմամբ կզբաղվեն:
Նշվում է, որ Աֆղանստանում առանց լուրջ միջադեպերի անցկացված նախագահական ընտրություններին ֆոնին ներկայության այդչափ կտրուկ կրճատման մասին որոշումը աջակցություն է ստացել ԱՄՆ ղեկավարության կողմից:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել: Եթե թեկնածուներից որեւէ մեկին չհաջողվի ընտրողների 50 տոկոսից ավել ձայնը հավաքել, մայիսի 28-ին երկրորդ փուլը կկայանա:
Ներկայումս Աֆղանստանում շուրջ 33 հազար ԱՄՆ բանակի զինծառայողներ կան, իսկ դեռեւս 2011թ. նրանց թիվը 100 հազար էր կազմում: Նախագահ Օբամայի վարչակազմը հետեւողականորեն կրճատում է Աֆղանստանում տեղակայված ռազմական ներկայության թվաքանակը, հաղորդում է «Ռոսբալտը»:




























