ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը խոստովանել է, որ ԱՄՆ-ն 1991թ.-ից 5 մլրդ դոլար է ծախսել՝ Ուկրաինայում «ուժեղ, ժողովրդավարական կառավարություն ունենալու համար»: Նա նման հայտարարություն է արել CNN-ի հետ զրույցում:
Լրագրողի հարցին՝ ճիշտ է արդյոք, որ ԱՄՆ-ն 5 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայում ժողովրդավարության հաստատման համար, Նուլանդը պատասխանել է, որ ԱՄՆ-ն 1991թ.-ից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ նպատակով շուրջ 5 մլրդ դոլար է ներդրել Ուկրաինայում:
«Մենք, իհարկե, Մայդանի համար գումար չենք ծախսել, դա տարերային շարժում էր», - միաժամանակ ընդգծել է Նուլանդը:
Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինայում վարչական շենքերը գրավող ցուցարարները դրա համար անհրաժեշտ թույլտվություն ունեն, մասնավորապես՝ իշխանությունների կողմից:
«Կիեւի դեպքերը չի կարելի համեմատել Արեւելյան Ուկրաինայում կատարվող դեպքերի հետ», -հայտարարել է Նուլանդը:




























