ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային Ռուսաստանի էներգապաշարներից կախվածությունը թուլացնելու հարցում, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Կիեւ այցի ընթացքում:
Նա Ուկրաինային Վաշինգտոնի օգնությունն է հավաստել: Ապրիլի 22-ին Գերագույն ռադայում ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային վերականգնել տնտեսությունը, սակայն ընդգծել է, որ Կիեւի իշխանությունները պետք է պայքարեն «կոռուպցիայի քաղցկեղային ուռուցքի դեմ»:
Բայդենը մայիսի 25-ին նախատեսված ընտրությունները երկրի պատմության մեջ կարեւորագույնն է անվանել եւ հավելել, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ազգային միսնության կառավարություն ձեւավորելու հարցում:
ԱՄՆ-ի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կհասնի էներգետիկ անվտանգության, սակայն դրա համար ժամանակ է պետք: Նա նաեւ ընդգծել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները իսկապես միասնական երկիր ձեւավորելու պատմական հնարավորություն ունեն:




























