Եթե ՀՅԴ կողմից երկրի նախագահին ներկայացված յոթ կետերը իրականություն դառնային, մենք պատրաստ կլինեինք ստանձնել կառավարության ամբողջական պատասխանատվությունը, ոչ միայն մասնակի:  Այս մասին այսօր` ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք մտադիր չենք անիմաստ մտնել կոալիցիա, եթե չեն որդեգրվել մեր առաջարկած կետերը: Մնում ես, որ ի՞նչ: Այս պահին, այդ կետերը չեն ընդունվել, մենք չենք մտնում կոալիցիա, բայց պահանջելու ենք այդ կետերի իրականացում: Վաղը կարող է կառավարությունը առանց ասելու կյանքի կոչի այդ կետերը կամ դրանց մի մասը: Մենք կառավարությունում չենք լինելու, բայց հետեւելու ենք, թե որքանով կառավարության գործունեությունը մոտ կլինի մեր ծրագրերին»,-ընդգծեց նա:

Ռուստամյանը  նշեց, որ ՀՅԴ-ն կարող է վերանայել իր դիրքորոշումը կառավարության մաս կազմելու հարցում, եթե կառավարությունն ընդունի իրենց առաջարկած կետերը: