Իշխանափոխության առումով մենք պետք է համոզված լինենք, որ իշխանափոխությունից հետո կլինեն նաեւ համակարգային փոփոխություններ: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  «Մենք դառը փորձը ունենք, որ մարդիկ փոխվել են, բայց համակարգը չի փոխվել: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, բայց պետք է երաշխիք լինի, որ դա կբերի իրական համակարգային փոփոխությունների: Քանի դեռ այդ երաշխիքը չկա, մենք կողմ չենք զուտ մարդկանց փոփոխություններին»,-ընդգծեց Ռուստամյանը:

«Ես հավատում եմ, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք կարող են այս կամ այն կերպ աջակցել իշխանափոխությանը, որը կմեծացնի մեր ռեսուրսները: Դա ավելի մեծ շանսեր է պարունակում իշխանափոխության հասնելու իմաստով»,-ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: