Ուկրաինայի ճգնաժամը սկսվեց թույլ տնտեսության եւ համատարած կոռուպցիայի պատճառով, Մինսկի խորհրդարանում բելառուս ժողովրդին ուղղված իր խոսքում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ուկրաինայի ճգնաժամը երկու պատճառ ուներ. թույլ տնտեսություն եւ համատարած կոռուպցիա: Սա նախազգուշացում է  բոլորին, մենք պետք է եզրահանգում կատարենք», — Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ նախագահը նշել է, որ Բելառուսում կոռուպցիան թեեւ ծայրահեղ չէ, սակայն առայժմ արմատախիլ չի արվել:

«Բարեբախտաբար, մեզ ոչ ոք չի կարող մեղադրել կոռուպցիայի սանձարձակության մեջ, բայց արդյոք կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է հաղթել չարին: Ցավոք՝ ոչ: Որոշ պաշտոնյաների համար կաշառք ստանալը համակարգ է մտել», - ասել է Լուկաշենկոն: