Դոնեցկի ոստիկանությունը չի համագործակցում Ուկրաինայի բանակի հետ՝ հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարական շտաբի պետի տեղակալ, գեներալ մայոր Ալեքսանդր Ռոզմազնինը:
«Մենք չենք զգում Դոնեցկի մարզի ոստիկանության աջակցությունը: Ես լիազորված չեմ դա մեկնաբանել, սակայն փաստը մնում է փաստ. մեզ չեն օգնում, երբ մեր զորամասերը տարբեր շրջաններում են»,- նշել է Ռոզմազնինը, փոխանցում է ՈՒՆՆ-ը:




























