Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը ՀՅԴ ԳՄ-ում չեն ընտրվել անձնական խնդիրներով պայմանավորված: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով` այդ երկու գործիչները չցանկացան ընտրվել, սակայն «նրանք մեր ընկերներն են, շարունակում են գործել կուսակցությունում եւ շատ շուտով նրանց կտեսնեք այլ աշխատանքներում»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ անիմաստ այլ մեկնաբանությունները տեղին չեն: «Դա նրանց անձնական որոշումն է եղել»,-ամփոփեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:




























