Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցում՝ «50-ամյակի» հուշարձանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել՝ 01.25-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 26 ՕՕ 001 համարանիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածը: